Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դիրքերի կահավորումը նաև զինծառայողների իրավունքի հարց է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ մանրակրկիտ ուսումնասիրում են բոլոր հարցերը, իրականացնում մոնիթորինգային այցեր։
«Մեծածավալ տեղեկանք եմ ներկայացրել պաշտպանության նախարարություն, համապատասխան այլ մարմիններ, որտեղ վերհանել ենք ոչ միայն դիրքերի կահավորման հետ կապված հարցեր, այլ նաև հարցեր, որոնք վերաբերում են բարոյահոգեբանական վիճակին, հաղթահարման ուղղություններին ու լուծումներին»,- ասաց Թաթոյանը։
Նա նշեց, թե ճիշտ չէ հրապարակային ներկայացնել՝ ինչ վիճակում են դիրքերը, բայց դա ամենօրյա ուշադրության ներքո է։