|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի խաղաղապահ զինծառայողները շարունակում են վերազինել անցակետերը Լաչինի միջանցքում: Դրանք կահավորվում են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքի շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար։
Ներկայումս ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական մեքենաների անվտանգությունը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում ենթակառուցվածքային օբյեկտները վերականգնելու համար նորոգող խմբերի աշխատանքները: