կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 16:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսում մենք ակնկալում ենք իրավական լուծումներ․ Դավիթ Շահնազարյան

Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում խիստ քաղաքական որոշումներ են կայացվել, որոնք չեն տեղավորվում իրավական հարթության մեջ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիսում։

«Մենք ակնկալում ենք իրավական լուծումներ, և որ այս հարցը իր իրավական գնահատականը ստանա»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։

Նա ներկայացրեց՝ ինչպես են իրենք դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Վարդենիսում երկու դաշինքներով ստացել 15 մանդատ, որոնցից մեկը, կեղծված վերահաշվարկի արդյունքում, փոխանցվել է ՔՊ-ին։ Ապա համայնքապետի իրենց թեկնածու Արամ Հարությունյանին կալանավորել են երկու ամսով։ Իսկ Վարդենիսի ավագանու առաջին նիստում երկու խմբակցությունների ավագանու անդամներին դուրս են բերել նիստերի դահլիճից՝ աննախադեպ մի երևույթ, որ դեռ Հայաստանի պատմության մեջ տեղի չէր ունեցել։ Իրենց կողմից ընտրված համայնքապետն էլ երդմնակալությունն անցկացրել է դրսում։

Մանրամասն՝ տեսանյութում․