կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 15:27
Քաղաքական

Շտապ հանրահավաք՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով. Արա Զոհրաբյան

Շտապ հանրահավաք՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով. Արա Զոհրաբյան

Հունվարի 17-ին շտապ հանրահավաք՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» օրենքի 27-րդ հոդվածի պահանջը, սույնով տեղեկացնում ենք ձեզ, որ 2022թ. հունվարի 17-ին, ժամը 16:00-ին տեղի է ունենալու խաղաղ շտապ հավաք՝ ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ (Գարեգին Նժդեհի արձանի մոտ)՝ «Պարտադիր պատվաստումների շրջանակում նոր սահմանափակումները հաղթահարելու» թեմայով:

Հանրահավաքի ժամանակ ելույթներ կունենան փաստաբաններ, բժիշկներ և տարբեր ոլորտների մասնագետներ:

Հրավիրում ենք մասնակցելու ռեստորանների, հյուրանոցների, մարզասրահների, թանգարանների, թատրոնների, գրադարանների աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ քաղաքացիներին:

Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ: Պատվաստվելու հարցը պետք է որոշի քաղաքացին սեփական ազատ կամքով:

Մենք դեմ ենք քաղաքացիներին պատվաստվածների և չպատվաստվածների խմբերի բաժանելու քաղաքականությանը:

«Ազատ կամք» նախաձեռնություն,

հանրահավաքի պատասխանատու՝

Արա Զոհրաբյան»։