կարևոր
1093 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-25 09:43
Հասարակություն

ԱԺ-ում լսումներ՝ իմպիչմենտի թեմայով. հանրահավաք Բաղրամյանում․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում լսումներ՝ իմպիչմենտի թեմայով. հանրահավաք Բաղրամյանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովում նախատեսվում են խորհրդարանական լսումներ իմպիչմենտի վերաբերյալ։ Նախաձեռնությունը ներկայացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լսումներին հրավիրված են տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գործիչներ։ Նրանք հնարավորություն կունենան հանդես գալու ելույթներով՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները գործող իշխանության եւ իմպիչմենտի վերաբերյալ։

Միեւնույն ժամանակ խորհրդարանի շենքի առջեւ ակնկալվում է հանրահավաք։ Ինչպես հայտնի դարձավ մեզ, հանրահավաքը կազմակերպել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։ Միջոցառումը կկայանա ԱԺ-ի Բաղրամյան-Դեմիրճյան մուտքերի մոտ, որից հետո նախատեսվում է երթ։

Այս զարգացումները վկայում են, որ քաղաքական դաշտում լարվածությունը չի թուլանում։ Իմպիչմենտի թեման, որը վերջին ամիսներին ակտիվորեն շրջանառվում է ընդդիմության շրջանակներում, հասել է նոր փուլ։ Ակնհայտ է՝ թե՛ խորհրդարանի դահլիճում, թե՛ փողոցում հնչելու են ծանրակշիռ գնահատականներ եւ սուր քննադատություններ»։