Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս իրավիճակում գնալ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման՝ մեծագույն սպառնալիք է ՀՀ-ի համար․ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
«Իրավիճակը կտրականապես փոխվել է պատերազմից հետո։ Պատերազմը չի ավարտվել։ Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ, որոնք փաստացի ընդունվել են ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից։ Թուրքիան պահանջում է ճանաչել Կարսի պայմանագիրը, ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի անքակտելի մաս ճանաչել ու հրաժարվել Ցեղասպանության հարցից։ Առաջ է քաշվել նաև նոր՝ չորրորդ պայմանը՝ միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև, որն այլ կերպ կոչվում է «Թուրանի միջանցք»,-ասաց Դավիթ Շահնազարյանը ։
Նա անդրադարձավ նաև սահմանազատման ու սահմանագծման խնդրին՝ այն համարելով սպառնալիք։ Շահնազարյանը վստահեցրեց, որ գործընթացը երկար չի տևի և արդյունքում Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական սահմանային ու մաքսային կետերից կունենանք նաև Երևան-Գորիս ճանապարհին, Տիգրանաշենում, Ոսկեպարի շրջանում։
Երրորդ մեծագույն սպառնալիքը Հայաստանի համար ԱԱԾ նախկին տնօրենը համարում է հաղորդակցուղիների բացումը։
«Սրա շուրջ կարծես արդեն պայմանավորվել են։ Խոսքն այն ուղիների մասին է, որոնք պետք է կապեն Ադրբեջանը Նախիջևանին։ Հայաստանում խոսում են բոլոր կոմունիկացիաների բացման մասին, մինչդեռ Ադրբեջանը դրանք փակում է, վառ օրինակը Գորիս-Կապան ճանապարհահատվածն է, որը մեզ համար զարկերակի նշանակություն ունի։ Անկախ այն բանից, թե այս երեք գործընթացները կհաջողվեն, թե ոչ, Հայաստանի հաջորդ իշխանությունը կարող է անմիջապես դրանք չեղյալ համարել՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքը»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։
Թեման մանրամասնում է տեսանյութը։