|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ-ի մոտ կասկածներ են առաջացել Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի սեպտեմբերյան հանդիպման նպատակահարմարության հարցում այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշել է մեկ տարով ապաստան տրամադրել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին. հայտնում է France-Presse-ը:
Սպիտակ տունը «խոր հիասթափություն» է հայտնել ՌԴ Միգրացիոն ծառայության՝ Սնոուդենին ապաստան տալու որոշման հետ կապված, սակայն հուսով է, որ այդ հարցի վերաբերյալ բանակցությունները դեռ կշարունակվեն:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քարնին հայտնել է, որ Սնոուդենը ոչ թե բացահայտող է, այլ հանցագործ, որին մեղադրանք է ներկայացված մի քանի հոդվածներով։ Քարնին ավելացրել է, որ դեռ չի կարող մեկնաբանել սեպտեմբերին Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման կապակցությամբ Բարաք Օբամայի ծրագրերը։