|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի Չինաստանում գտնվելու մասին լուրերը կեղծ են. հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե իբր Նազարբաևը փախել է Չինաստան։
«Սա բացարձակ սուտ տեղեկություն է։ Մենք ուշադրություն դարձրեցինք, որ Ղազախստանի նախկին նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Նազարբաևն այժմ գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր Սուլթանում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են Չինաստանի ԱԳՆ-ից։
Նշենք, որ, զանգվածային բողոքի ցույցերի ու անկարգությունների ֆոնին, ղազախական լրատվամիջոցներում սկսեցին հայտնվել տեղեկություններ այն մասին, որ Նուրսուլթան Նազարբաևն ու նրա դուստրերն ընտանիքներով լքել են երկիրը։