|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսրայելի նախկին վարչապետը պնդում է, որ սպանության սպառնալիքներ է ստացել իր և ընտանիքի հասցեին։
Երկուշաբթի, իսրայելական 7-րդ ալիքի հաղորդման համաձայն, ընդդիմության ղեկավար և «Լիկուդ» կուսակցության նախագահ Բինյամին Նեթանյահուն պաշտոնական բողոք է ներկայացրել ոստիկանություն իր և ընտանիքի հասցեին մահվան սպառնալիքներ ստանալուց հետո:
Հրեական հեռուստաալիքը հայտնել է նաև, որ Նեթանյահուի ընտանիքին ուղղված սպառնալից հաղորդագրությունների տեքստում ասվում է. «Յաիրի և Սառայի (Նեթանյահուի որդու և կնոջ) մահը մոտ է»:
Սա առաջին սպառնալից հաղորդագրությունն է Նեթանյահուի ընտանիքի անդամների անձնական պաշտպանության չեղարկումից հետո, իսկ ավելի վաղ նախարարական գործերի ՇԱԲԱԿ կոմիտեն մերժել էր Նեթանյահուի՝ իր ընտանիքի անձնական պաշտպանությունը երկարաձգելու խնդրանքը: ՇԱԲԱԿ-ի նախկին նախագահ Յորամ Քոհենը Նեթանյահուի հարցմանն ի պատասխան ասել էր, որ իրական համոզիչ պատճառ չկա նման պաշտպանություն ապահովելու համար, որն արժե տարեկան մոտ 1 միլիոն դոլար: