կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-14 12:50
Տարածաշրջան

Թուրքիայում ՌԴ դեսպանը սպառնալիքներ է ստանում Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակի համար

Թուրքիայում ՌԴ դեսպանը սպառնալիքներ է ստանում Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակի համար

Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել է, որ նա Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակի համար սպառնալիքներ է ստանում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեսպանը նշում է, որ Սիրիայի հողերում վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումները երկրում հակառուսական մթնոլորտի տեղիք են տվել:

«Ահա Սիրիայում էսկալացիա է: Համաձայն եմ. շատ ցավալի և տագնապալի դեպքեր են տեղի ունենում: Սկզբում ռուսական սպաներ մահացան, հետո թուրք զինծառայողներ: Բայց տեսեք թե ինչ սարսափելի ծայրահեղություններ սկսվեցին սոցցանցերում: Չցանկանալով՝ կմեջբերեմ դրանցից որոշները՝ «կյանքի հրաժեշտ տուր», «ոչ-ոք չի լացելու ձեզ համար», «եկել է ժամանակը, որ այրվեք» և այլն», - նշում է Երխովը` հավելելով, որ նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր նաև Հալեպի շուրջ ստեղծված դրության համար:

«Իսկ ինչո՞վ դա ավարտվեց: «Ինքնաթիռային ճգնաժամով» և  դեսպան Անդրեյ Կառլովի դաժան սպանությամբ: Ի դեպ, ինձ էլ են ուղղակիորեն սպառնում: Միթե՞ պատմությունը ոչինչ չի սովորեցնում», - եզրափակեց դեսպանը:

Հիշեցնենք, որ դեսպան Անդրեյ Կառլով սպանվել էր 2016 թ. դեկտեմբերի 17-ին Անկարայում թուրք ահաբեկչի կողմից Կառլովի մեջքից արձակված կրակոցից: