|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ավստրիայի տրանսպորտի նախկին նախարար և Ավստրիայի Ազատության կուսակցության նախագահ Նորբերտ Հոֆերը սկսել է կյանքին ուղղված սպառնալիքներ ստանալ, այն հայտարարությունից հետո, թե «Ղուրանը ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը». Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 16-ին, Հոֆերը, Վիեննայում իր կուսակցության միտինգի ժամանակ ելույթ ունենալիս, հայտարարել էր, որ ինքը չի վախենում կորոնավիրուսից, բայց «Ղուրանը ավելի վտանգավոր է»: Ավստրիայի մայրաքաղաքում հավաքված բնակիչները նրան ողջունել են ծափահարություններով:
Հոֆերի խոսքով, այս հայտարարությունից հետո նա սկսել է կյանքին ուղղված սպառնալիքներ ստանալ: «Ես մտադիր չեմ համակերպվել այն փաստի հետ, որ ինչ-որ մեկը սպառնում է ինձ սպանել», - ասել է Հոֆերը՝ նշելով, որ ինքը մտադիր է սպառնալիքները փոխանցել ավստրիական անվտանգության ուժերին:
Հինգշաբթի կուսակցության գլխավոր քարտուղար Մայքլ Շնեդլիցը տեղեկացրել էր, որ «սոցիալական ցանցերում արմատական իսլամիստները սահմաններ չգիտեն և մահմեդականներին կոչ են անում սպանել Հոֆերին»: