|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: Կենտրոնական բանկի խորհուրդը 2016 թ. հունիսի 14-ին հաստատել և գրանցել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի (Պահպանվող Բանկ) և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը:
Արդյունքում՝ ՀՀ Կենտրոնական բանկը 24.08.2016թ. գրանցել է փոխանցման ակտը և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ փոփոխված կանոնադրությունը, համաձայն որի «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն կհանդիսանա «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:
Կենտրոնական բանկի խորհուրդը 24.08.2016թ. նաև ուժը կորցրած է ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան: «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերը և գլխամասային գրասենյակը գործելու են որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մասնաճյուղեր:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն