Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀԱՊԿ ռուս, հայ, բելառուս և ղրղզ խաղաղապահների ստորաբաժանումները սկսել են առաջադրանքներ կատարել Ղազախստանում։
Խաղաղապահներ մտցնելու որոշումը ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից ընդունվել է հավաքականորեն՝ Ղազախստանի ղեկավար Կասըմ-Ժոմարդ Տոկաեւի խնդրանքով (կազմակերպության մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը):
Կոնտինգենտը ներկայացվում է սահմանափակ ժամկետով։ Նպատակը երկրում իրավիճակի կայունացումը և կարգավորումն է:
Ղազախստանում ՀԱՊԿ ուժերը կարգուկանոն չեն վերականգնի. նրանց դերը ռազմական ենթակառուցվածքների և այլ օբյեկտների պաշտպանությունն է։
ՀԱՊԿ-ը Ղազախստանի իրադարձությունները դիտարկում է որպես պետության անվտանգությունն ու ամբողջականությունը խարխլելու փորձ` հրահրված արտաքին ուժերի կողմից: Գործողության ավարտից հետո Ղազախստանից դուրս կբերվեն բոլոր խաղաղապահ ուժերը։ Նրանց ներկայության ժամկետը կախված կլինի իրավիճակից և հանրապետության ղեկավարության որոշումից։
ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ին ծանուցել է իր կոնտինգենտը Ղազախստան ուղարկելու մասին՝ իրավիճակը կարգավորելու համար։
ՀԱՊԿ զորքերը Ղազախստանում գտնվում են ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ հոդվածի համաձայն: