|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հունիսի 24-ին Կազանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կոչված է սահմանային դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. ասվում է հանդիպման կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի արած հայտարարության մեջ:
«Մենք սպասում ենք, որ Բաքուն եւ Երեւանը կառուցողական արձագանք կտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից մայիսի 26-ին Դովիլում արված հայտարարությանը, որով կոչ է արվում Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներին` քաղաքական կամք դրսեւորել եւ կազանյան գագաթաժողովի ժամանակ ավարտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ փաստաթուղթը, որը քննարկվելու է Կազանում, կողմերի եւ համանախագահող երկրների համատեղ աշխատանքի արդյունքն է եւ իրական հիմք է հետագա առաջընթացի ու համընդհանուր խաղաղ պայմանագրի մշակման համար: