|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը` «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթաց. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Այս պահին հստակ է միայն դաշինքով գնալու որոշումը։ Ցուցակի, դաշինքի անվան, ծրագրային դրույթների վերաբերյալ դեռևս աշխատանքներ են իրականացվում, և երբ ընտրությունների վերաբերյալ հրամանագիրը լինի, դրանք կհրապարակվեն», - ասաց Հակոբյանը։
Կուսակցության մամուլի քարտուղարի խոսքով՝ այնպիսի մարդիկ, որոնց համերաշխությունն օրենքի հետ կարող է կասկածի տակ դրվել, ցուցակում չեն կարող լինել. «Լինելու են մարդիկ, որոնք հանրության շրջանում ունեն վստահություն և կարող են օգտակար լինել ՀՀ-ին իրեն կարողությունների շրջանակներում»։
Ինչ վերաբերում է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, Սոս Հակոբյանն ասաց հետևյալը. «Արթուր Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում և ամբողջ քաղաքական գործընթացում, ինչպես նաև` մեր հետ դաշինքի գնացող ուժի ղեկավարը։ Բայց թե ով կլինի ցուցակի առաջին համարում, դա քննարկվող հարց է, և դեռ հստակեցում չկա»։