|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանում հրդեհ է բռնկվել պետական ռեգիստրում․ ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ, հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1»:
Shamshyan.com-ը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է ժամը 08։35-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող պետական ռեգիստրում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրդեհը բռնկվել է Էկոնոմիկայի նախարարության նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի 2-րդ հարկում։ Հրդեհը մեկսուսացվել է ժամը 08։50-ի սահմաներում և ամբողջությամբ մարվել ժամը 09։05-ին։