կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-28 18:32
Հասարակություն

Հրդեհ Այրում քաղաքում. տուժածներ չկան

Հրդեհ Այրում քաղաքում. տուժածներ չկան

Հուլիսի 28-ին, ժամը 13:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում քաղաքի ասֆալտի գործարանի մոտակա այգում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են խոտածածկույթ, խորդանոցի տանիքը և պտղատու ծառեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 16:59-ին: Ամբողջությամբ այրվել են խորդանոցի տանիքի կառուցատարրերը (մոտ 4 քմ), այգում (մոտ 0,5 հա)՝ խոտածածկույթ, և մոտ 600 քմ տարածքում ջերմահարվել են պտղատու ծառեր:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: