|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է կառավարության որոշման փոփոխություն, ըստ որի ընդունումը բխում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներից և նպատակ ունի կարգավորել որոշակի բնակության վայր չունեցող անձի ժամանակավոր կացարանում (այսուհետ` կացարան) հաշվառման և կացարանում բնակվելու ժամանակահատվածում (90 օր) նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունից:
Անօթևանի կարգավիճակով պայմանավորված կացարան դիմած քաղաքացիներից շատերը չունեն մշտական գրանցման վայր և անհրաժեշտության դեպքում (երբ քաղաքացուն փնտրում են հարազատները, կամ հետախուզվում է հանցագործություն կատարելու կասկածանքով և այլն) հնարավոր չի լինում հայտնաբերել քաղաքացուն: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելը հնարավորություն է ընձեռում տեղեկատվություն ստանալ անօթևան անձի գտնվելու վայրի մասին:
Որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի, անհրաժեշտության դեպքում, օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրից տեղեկություն ստանալ անօթևան անձի գտնվելու վայրի մասին:
Որոշման նախագծի կարգավորման առարկան կացարանում ժամանակավորապես բնակվող անձի ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և բնակչի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացման և նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվություն ստանալու հետ կապված հարաբերություններն են:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում որոշակի բնակության վայր չունեցող՝ անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանում բնակվող անձինք կհաշվառվեն բնակչության պետական ռեգիստրում, ինչը հնարավորություն կընձեռի ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն վերջիններիս գտնվելու վայրի մասին: