|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է տեսողական տեղեկատվության վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են գովազդում և ցուցանակներում ղազախերենի կիրառման անհրաժեշտությունը. հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օրենսդրության մեջ ընդունված փոփոխություններով նորմեր են մտցվել, որոնք նախատեսում են վարչական-տարածքային միավորների, բնակավայրերի, ինչպես նաև այլ աշխարհագրական օբյեկտների, ցուցանակներում կիրառել պետական (ղազախերեն) լեզուն և միայն անհրաժեշտության դեպքում՝ ռուսերեն և այլ լեզուներ։
Մինչ օրս գործող օրենսդրության համաձայն՝ ցուցանակները, գովազդները և այլ տեսողական տեղեկատվություն ներկայացված են ղազախերեն և ռուսերեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այլ լեզուներով։
Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը, մեկնաբանելով այս օրինագիծը, ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայն չէ այն պնդումներին, թե հանրապետությունում ապառուսականացվում է արտաքին գովազդը։ Պաշտոնյայի խոսքով՝ «ռուսերենը ոչ ոք չի ջնջում, մենք միայն ղազախերենի կիրառումը պարտադիր ենք դարձնում, խնդիր չկա, եթե ցուցանակը լինի երկու կամ երեք լեզվով»։