|
Փոխարժեքներ
17 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 432.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6571 |
| GBP | ⚊ | £ 500.79 |
| GEL | ⚊ | ₾ 138.19 |
Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը օրինագիծ է մշակել, որը սահմանափակում է միգրանտների երեխաների ռուսաց լեզվի իմացությունը ստուգելու փորձերի քանակը։ Ըստ այդմ՝ երեխաներին երկու տարի ժամանակ է տրվում թեստն անցնելու համար, գրում է ТАСС-ը։
Եթե երեխան ձախողում է թեստը, նա կարող է լրացուցիչ վերապատրաստում անցնել և երեք ամսից փորձել կրկին հանձնել քննությունը: Եթե օրինագիծն ընդունվի, ապա երեխան կունենա ընդհանուր առմամբ 8 փորձ։ Առաջիկայում նախագիծը կներկայացվի Պետդումա։
Ապրիլի 1-ից ռուսաստանյան դպրոցներում անցկացվում է լեզվի իմացության ստուգում։ Օրենքի համաձայն՝ ամբողջ քննությունը տեսագրվում է, իսկ երեխայի բանավոր պատասխանները ձայնագրվում են աուդիո: