Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի դպրոցներից մեկում ուսուցիչը փորձել է աշակերտներին քրիստոնեություն քարոզել։ Մասնավորապես, հրապարակվել է մի լուսանկար, որում Ստամբուլի Սուլթանգազի շրջանում գտնվող «Իսմեթ փաշա» նախակրթարանում ուսուցիչը և աշակերտները աղոթող քրիստոնյայի դիրք են ընդունել։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Ենի Աքիթ» օրաթերթը։
Աղբյուրի համաձայն՝ «Ենի Աքիթ»-ին հարցազրույց տված աշակերտներից մեկի ծնողը նշել է․ «Լուսանկարը տեսա դպրոցի սոցիալական ցանցի էջում։ Աչքերիս չհավատացի և երեխայիս հարցրեցի։ Երեխաս ասաց, որ ուսուցիչը պատմել է քրիստոնեության մասին։ Երեխայիս հետ խոսելուց հետո դպրոց գնացի և հանդիպեցի տնօրինության հետ։ Հարցրեցի, թե ինչպես են նման բան թույլ տվել։ Ինձ պատասխանեցին, որ տեղյակ չեն եղել դրա մասին և անպայման կզբաղվեն այդ հարցով։ Թեև մի քանի օր է անցել, սակայն դեռ նույն ուսուցիչն է դասավանդում երեխայիս։ Ակնկալում ենք, որ իրավասուները, մեր ձայնին անսալով, տեր կկանգնեն մեր երեխաներին»։
https://www.yeniakit.com.tr/haber/sultangazi-ismetpasa-ilkogretim-okulunda-skandal-1458006.html
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net