կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 13:47
Տարածաշրջան

Ադրբեջանում պետական աշխատողն աշխատանքից ազատվել է քրիստոնեություն ընդելու համար

Ադրբեջանում պետական աշխատողն աշխատանքից ազատվել է քրիստոնեություն ընդելու համար

Բաքվի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել որոշումը՝ Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների վարչության նախկին աշխատակից Ռահիմ Ախունդովին աշխատանքից ազատելու վերաբերյալ. այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը:

Հիշեցնենք, որ, ըստ Ախունդովի, նրան աշխատանքից ազատել են կրոնական պատկանելության նկատմամբ խտրականության պատճառով, այն բանից հետո, երբ նա ընդունել է քրիստոնեության:

Դատական նիստի ընթացքում Ախունդովը նշել է, որ մի շարք իշխանամետ կայքեր հայտնել են, որ նրա հրաժարականը «կրոնի փոփոխության» պատճառով է:

Մեկ այլ կարևոր փաստ էլ այն է, որ խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը պաշտոնանկության մասին հրամանը ստորագրել է 2018 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ  գտնվում էր Իրանում պաշտոնական այցով, ուստի նա ֆիզիկապես ի վիճակի չէր դա անել:

Հատկանշական է, որ Ախունդովը ինքն է գրել հրաժարականի դիմում: Հարցին, թե ինչու է դա արել, նախկին պաշտոնյան պատասխանել է, որ իրեն «ստիպել են» դա անել՝ առանց բացատրելու, թե ինչու:

Ավելին, Ախունդովը մտադիր է բողոք ներկայացնել Ադրբեջանի Գերագույն դատարան:

ԱՄՆ Կրոնական ազատության միջազգային հարցերի դեսպան Սեմ Բրաունբեքն իր հերթին դատապարտել է այս դեպքը՝ նշելով, որ կրոնական ազատությունը երկրում պետք է պահպանվի։