կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-27 13:52
Քաղաքական

Եթե Արևմուտք-ՌԴ հարաբերությունները ծայրահեղ սրվեն, մեզ կարող են ոտքի տակ գցել. Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը բերել է նրան, որ կոմպլեմենտարության հնարավորությունը շեշտակի նեղացել է կամ ընդհանրապես գոյություն չունի: Այս մասին դեկտեմբերի 27-ին տարեվերջյան ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Իմ նախագահության ժամանակ մենք հռչակել էինք կոմպլեմենտարության քաղաքականություն, բայց այն ժամանակ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում Ռուսաստանն ավելի շատ ծրագրեր ուներ ՆԱՏՕ-ի հետ, քան մենք: Հատուկ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ կար: Սա նշանակում է, որ մենք պետք է ավելի հասկանալի ձեւով կողմնորոշվենք՝ ինչ ենք ուզում:

Ես մինչև այսօր չհասկացա մեր արտաքին քաղաքականության  տրամաբանությունն ու ուղղությունը:  Մի շատ պարզ օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից կազմակերպվում է, այսպես կոչված, ժողովրդավարության համաժողով: Ակնհայտ է, որ սա հակառուսական եւ հակաչինական  ծրագիր է: Մենք այստեղ ի՞նչ ունենք: Ինչ-որ մի 3 րոպեանոց անբովանդակային, անհասկանալի ելույթի համար մենք մտել ենք մի ֆորմատի մեջ, որը քո ռազմավարական դաշնակցի, որը քո երկրի սահմանների անվտանգությունն է ապահովում, մենք այդ երկրի դեմ կազմակերպված միջոցառման ինչի՞ ենք մասնակցում: Ես չունեմ դրա բացատրությունը»,- ասաց նա: