|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Դուք ինձ չէիք ճանաչում, բայց այդ վստահության քվեն տվել եք 2 անգամ: Ընդամեը 1 անգամ 88-ին ես եղել եմ այստեղ, հետո գուցե հեռուստացույցով ոմանք ինձ տեսել են որպես Ղարաբաղի շարժման առաջնորդ: Հիմա դուք ինձ ճանաչում եք: Հիմա կարող եք համեմատել՝ 88-ին ճի՞շտ որոշում եք կայացրել, թե ոչ: նորից ես ձեր առջեւ կանգնած եմ եւ նորից դիմում եմ ձեզ. վիճակը ծայրահեղ ծանր է, եւ դիմում եմ ձեզ՝ եւս մեկ անգամ վստահության քվե ստանալու համար,-վանաձորիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա ասաց, որ եթե նախկինում դիկտատուրայի նման երեւույթ եղել է, ապա՝ միայն պետական համակարգի նկատմամբ:
«Եթե խնդիրը դրված է, պետք է այն լուծվի: Եթե պարտավորություն ես ստանձնել, այն պետք է կատարես: Եթե կա ծրագիր, քեզ ճղիր, բայց այն պետք է իրականացնես: կարգապահության, պատասխանատվության դիկտատուրա էր պետական համակարգում, ինչը այսօր գոյություն չունի: Դիկտատուրա էր ստի դեմ. ոչ մի պաշտոնյա իրավունք չուներ սուտ ասել: Եթե ուզում եք մեր պետական մեքենան սկսի ժամացույցի պես աշխատել, ուրեմն վստահեք մեզ»,-Վանաձորում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:
Մանրամասն՝ տեսանյութում: