Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Համացանցում, մասնավորապես` «Ֆեյսբուք»-ում վերջին մի քանի տարիներին ավելացել են ադրբեջանական այնպիսի օգտահաշիվներ, որոնք իրենց էջերում հայերենով իբր «կոչեր» են ուղղում հայ հասարակությանը` փորձելով պառակտում ստեղծել:
Այսպես` Հաթեմ Ուլուխանլը անունով օգտատերn իր ֆեյսբուքյան էջում կոչ է անում «գնահատել և փայփայել Փաշինյանին». «Սիրելի՛ հայեր, գնահատե՛ք և փայփայե՛ք վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա հայ ժողովրդի փրկիչն է։ Դուք ապագա չունեք դաշնակցականների հետ»:
Նրա գրառման տակ մի ուրիշ ադրբեջանցի հայերենով համաձայնում է. «100% ճիշտ եք, պարո'ն Ուլուխանլը»:
Զարմանալի չէ, թե ինչու են ադրբեջանցիներն այդքան սիրում Փաշինյանին. Փաշինյանից առաջ և հետո դժվար թե նրանք գտնեն Հայաստանի ևս մի ղեկավարի, որն այդքան ատում է հայերին ու սիրում թուրքերին ու ադրբեջանցիներին:
Թուրք օգտատերը նաև գրել էր, որ «հայերն ապագա չունեն Դաշնակցության հետ»: Եթե ադրբեջանցին նկատի ունի Փաշինյանի խոստացած «ապագան», երբ երկիրը գահավիժում է անդունդը, կորցրել ենք Արցախի մեծ մասը, կորցրել ենք ինքնիշխանությունն ու սահմաններն այլևս անվտանգ չեն, ապա, վստահաբար, Դաշնակցության հետ նման հակահայկական «ապագա» չկա: