Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը, Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են:
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Փամբակ, Սիսիան-Վայք, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Կոտայքի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Քուչակի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:
Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Սարավան, Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղերում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 838 տրանսպորտային միջոց՝ 720 բեռնատար և 118 մարդատար ավտոմեքենա:Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։