կարևոր
1009 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-01 11:50
Աշխարհ

Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի գրավչությունը. հերթում են Իրաքն ու Բահրեյնը

Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի գրավչությունը. հերթում են Իրաքն ու Բահրեյնը
Փետրվարի վերջին Բաղդադում կայացած առեւտրանտեսական եւ գիտատեխնիկական համագործակցւթյան հարցերով ռուս-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքներով ստորագրվել է «ծովային տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին «անժամկետ համաձայնագիրըԲացի այդ, կողմերը պայմանավորվել են ապրիլի կեսերին Իրանի մասնակցությամբ ձեւավորել աշխատանքային խումբ՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում Իրաքի իրավական հիմքի եւ ենթակառոցվածքյին մասնակցության լրամշակման համար: Տրանսպորտի նախարության կողմից պատրաստված համապատասխան նախագիծը հաստատվել է Ռուսաստանի կառավարության կողմից 2023 թ-ի մայիսին։ Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ տրանսպորտի փոխնախարարն ու Իրաքի տրանսպորտի նախարարը: Կողմերը քննարկել են «ընթացիկ տարվա փոխգործա։կցության պլանը եւ փոխգործակցության հեռանկարները, այդ թվում՝ ավտոմոբիլային տրանսպորտի, տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման եւ արդիականացման ոլորտներում»: Հնարավոր է ռուսական աջակցություն Իրաքի մերձքաղաքային երկաթուղիների եւ Պարսից ծոցում Այդ երկրի նավահանգիստների հզորությունների բարձրացմանը։ Ստորագրված փաստաթղթերի թվում են նաեւ Իրաքի առեւտրային պալատների ֆեդերացիայի եւ ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ փոխըմբռնման հուշագիրը եւ «Գազպրոմի» եւ Իրաքի կենտրոնակն նավթային ընկերության միջեւ փոխըմբռնման մասին արձանագրությունը: Արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի խոսքով՝ ռուսական խոշոր ընկերությունները մոտ 19 մլրդ դոլարի ներդրում են կատարում Իրաքի նավթարդյունաբերությն սեկտոր (Հետևելով բազմավեկտոր արտաքին տնտեսական ընթացքին՝ Իրաքի կառավարությունը BP ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել Քիրքուքի չորս նավթագազային հանքավայրերի վերակառուցման եւ բնական գազի արդյունահանման վերաբերյալ՝ Իրաքի ներքին էներգետիկ կարիքները բավարարելու համար, ինչը բեկումնային էր մի երկրի համար, որտեղ նավթի եւ գազի արդյունհանումը սահմանափակ էր տարիների պատերազմի, կոռուպցիայի և միջկրոնական լարվածության պատճառովBP-ի ակնկալվող ներդրումները կազմում են մինչև 25 մլրդ դոլար։ Կողմերը նախապես պայմանվորվել են «տեխնիկական հարցերի ու պայմանագրային պայմանների շուրջ, ներառյալ նախագծի տնտեսական մոդելը»։) Բանակցությունների ընթացքում չի շրջանցվել նաեւ իրաքյան Քրդստանից Թուրքիա նավթի արտահանման հարցը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային իրադարձությունները: Հայտնի է՝Քրդական ինքնավար շրջանից (Էրբիլ) նավթի արտահանումը թուրքական Ջեյհան նավահանգիստ կանգ է առել 2023 թ-ին՝ Բաղդադի հայցով Փարիզի միջազգային արբիտրաժային դատարանի համապատասխան որոշումից հետո։

Աշխատանքի հաջող առաջխաղացման եւ հարակից հարցերի լուծման դեպքում ՄՏՄ տարանցիկ աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվում է՝ նախադրյալներ ստեղծելով նաեւ ավելի հաջող քաղաքական փոխգործակցության համար: Իրաքյան Բասրա, Ֆաո եւ Ումմ Քասր նավահանգիստները կընդլայնեն Պարսից ծոցի ավազանում միջանցքի նավահանգստային աշխարհագրությունը: Իսկ Իրանի եւ Իրաքի միջեւ երկաթուղիները կընդլայնեն ՄՏՄ հարավ - արեւմտյան երկաթուղային-նավահանգստային արեալը (խոսքը 2024 թ-ի աշնանից գործող Բասրա-Խորեմշեհ 45 կմ հատվածի, ինչպես նաեւ Քերմանշահ-Քասր-է-Շիրին-Հանակին-Բաղդադ 550 կմ երկարությամբ գծի մասին է՝ դեպի Իրաքյան նավահանգիստներ։ Ըստ առկա տեղեկությունների՝ չի բացառվում 2025-26 թ-ին համապատասխան եռակողմ ընկերության ստեղծումը։ Բաղդադում ՌԴ Էներգետիկայի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերգեյ Ցիվիլեւը հայտնել՝ «փետրվարի 27-ին առաջարկ է եղել Իրաքի վարչապետ Մուհամմեդ շիա աս-Սուդանիից՝ միջանցքը զարգացնել Իրանի, Իրաքի եւ Ռուսաստանի հետ համատեղ։ Մենք լիովին աջակցում ենք այդ առաջարկին։ Ուստի շուտով կձեւավորենք համատեղ աշխատանքային խումբ եւ կմշակենք ՄՏՄ-ի շարունակությունն այս երկու երկրների միջոցով»։

Սա շատ կարեւոր է ոչ միայն տնտեսապես, այլեւ քաղաքական առումով, քանի որ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան պարբերաբար փորձում են արգելափակել իրանական նավահանգիստները Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում, որոնք իսրայելական հրթիռային հարվածների եւ դիվերսիաների պոտենցիալ օբյեկտ են: Այս առումով հազիվ թե պատահական լինեն մարտին Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի համատեղ «ծովային անվտանգության գոտի 2025» ռազմածովային զորավարժությունները։

Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ «կողմերը համգործակցում են իրենց պետությունների նավահանգիստների միջեւ փոխադրումների զարգացման խոչընդոտների վերացման ուղղությամբ, չեն խոչընդոտում մի կողմի նավերի մասնակցությունը մյուս կողմի նավահանգիստների եւ երրորդ պետությունների նավահանգիստների միջեւ ծովով փոխադրումներին»։ Այսպիսով, երաշխավորվում է ՌԴ-ի եւ Իրաքի ծովային բեռների անարգել փոխադրումն այլ երկրների հետ, ինչը տարածվում է նաեւ Հյուսիս-Հարավ ծովային երթուղիների վրա:

Ավելի վաղ՝ 2024 թ-ի նոյեմբերին, Իրաքի վարչապետը ՖԱո նավահանգստում գործողության մեջ էր դրել 5 կոնտեյներային նավամատույց, որոնք նախատեսված էին Հյուսիս-Հարավ գծով աճող տարանցիկ կոնտեյներային հոսքի յուրացման համար։ Տարեկան յաս տերմինալները կկարողանան սպասարկել առնվազն 4 միլիոն ստանդարտ բեռնված կոնտեյներ (20 ֆուտին համարժեք) (ՏրանսԱսիա-Ռուս զարգացման գծով տնօրեն Արկադի Իվանովի խոսքով՝ բոլորը տարվել են «Իրան-Հնդկաստան միջանցքով, իսկ Իրաքը հաշվի չեն առնում։ Թեեւ այդ երկիրն ունի խոշոր նավահանգիստներ եւ ելքեր դեպի իրանական երկաթուղիներ, յադ պատճառով Իրաքը կարող է ավելի կարեւոր դեր խաղալ ՄՏՄ-ի զարգացման գործում։ Իսկ Բասրա-Խորեմշեհր երկաթուղու շինարարության ավարտից հետո կարելի է խոսել ԱՊՀ-ի եւ Իրաքի երկաթուղիների ավելի հուսալի միացման, ինչպես նաեւ Հյուսիս-Հարավ-ում Իրաքի ավելի մեծ ընդգրկման մասին):

2024ի նոյեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահը եւ Իրաքի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով առեւտրտնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ եւ հումանիտար ոլորտներում երկկողմ համագործկցության արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ խոշոր նախագծերի իրականացմանը նաեւ էներգետիկայի ոլորտում (համատեղ նավթարդյունաբերություն Իրաքի հարավում եւ հյուսիսում, բնական եւ նավթային գազի խոշոր պաշարների պլանավորում Իրաքի արեւմուտքում եւ հարավում): Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել ավանդական բարեկամական եւ փոխշահավետ կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ՝ 2023 թ-ի հոկտեմբերին Մոսկվայում Պուտինի եւ Մուհամեդ աս-Սուդանի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Հազիվ թե պատահական է արաբական մամուլում եւ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի եւ ԱՄԷ-ի վերլուծական ինստիտուտների կայքերում Հյուսիս-Հարավ միջանցքի նկատմամբ հետաքրքրությունը «որպես Արեւմուտքի կողմից վերահսկվող ծովային փոխադրումների մասնակի այլընտրանք»։ 2024 թ-ի մայիսին ՄՏՄ-ին դե Ֆակտո միացել է Բահրեյնը, որի տրանսպորտյին գերատեսչության ղեկավարը Մոսկվայում ստորագրել է «տրանսպորտի եւ տարանցման ոլորտում փոխըմբռնման մասին» հուշագրով։ Ի դեպ, Քուվեյթի (Էլ-Քուվեյթ, Աշ-Շուայբա) եւ իրաքյան Բասրայի նավահանգիստները վաղուց եղել են Պարսից ծոցի հյուսիսարեւմտյան ջրատարածքի ամենամեծ տարանցիկ կետերը, իսկ Բահրեյնի Մանամա նավահանգիստը ամբողջ տարածաշրջանի ամենամեծ տարանցիկ նավահանգիստների ցանկում է։

Ռուսաստանի եւ Իրաքի երկկողմ առեւտրային հարաբերությունները նույնպես ակտիվորեն զարգանում են. միջկառավարական հանձնաժողովի նիստում նշվել է՝ ՌԴ-ն անցյալ տարի 27,8 տոկոսով ավելացրել է արտահանումը մերձավորարեւելյան երկիր. հիմնական մասը բաժին է ընկել պարենային ապրաքներին (առաջին հերթին հացահատիկին եւ հացահատիկային ալյուրին), փայտին եւ ցելյուլոզային-թղթե արտադրանքներինՄիեւնույն ժամանակ, իրաքյան ներմուծումը Ռուսաստան աճել է գրեթե 4,1 անգամ.հիմնականում դրանք նավթամթերքի, մրգերի եւ բանջարեղենի, տեքստիլի, սոյայի եւ բամբակյա յուղերի որոշ տեսակներ են: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունից միայն ագրոարտահանման արտադրանքի աճի ներուժը Տիգրիսի եւ Եփրատի ափերին մինչեւ 2030 գնահատվում է ավելի քան 300 միլիոն դոլար: Բացի այդ, չնայած բոլոր տարատեսակ խոսակցություններին՝ Իրաքը եւ Իրանը, ինչպես Քուվեյթը, նախկինի պես համագործակցում են ՌԴ-ի (եւ Բահրեյնի) հետ նավթի արդյունահանման կարգավորման ոլորտում՝ համաշխարհային էներգետիկ շուկաների անկայունության ֆոնին։ Այսպես, փետրվարի վերջին Բաղդադը հաստատել է իր հավատարմությունը ՕՊԵԿ+ համաձայնագրին՝ խոստանալով ներկայացնել նախորդ ժամանակաշրջաններում ավելորդ արդյունահանման փոխհատուցման նորացված ծրագիր:

Հայտնի է՝ Էրդողանի կառավարությունն առաջ է տանում ՄՏՄ-ի այլընտրանքային «Զարգացման ուղի» նախագիծը, որը ենթադրում է մուլտիմոդալ տրանսպորտային միջանցք, որը Պարսից ծոցը Իրաքի եւ Թուրքիայի տարածքով կապում է Եվրոպայի հետ։ Սակայն ներկայիս անկայունությունը Թուրքիայում, քրդական հին խնդիրը, ինչպես նաեւ Բաղդադի վաղեմի դժգոհությունը մաքսանենգ, ըստ նրա, «Քրդստանի տարածաշրջանային կառավարության» կողմից վերահսկվող հանքավայրերից նավթի արտահանումից, կասկածներ է առաջացնում դրա մոտալուտ իրացման վերաբերյալ։ Ընդ որում՝Հյուսիս-Հարավ-ի հնարավոր ընդլայնումը ոչ միայն բարձրացնում է նրա մրցունակությունը, այլեւ ամրապնդում է Ռուսաստանի արտաքին տնտեսական եւ աշխարհաքաղաքական դիրքերը Մերձավոր եւ Միջին Արեւելքում:

 

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի