|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրաքը Ռուսաստանից խնդրել է Սու-25 ինքնաթիռներ ուղարկել Վաշինգտոնի խոստացած` F-16 կործանիչների ուշացման պատճառով: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը:
Նրա խոսքերով՝ Իրաքի պաշտպանության նախարարությունը ստիպված է եղել դիմել ռուսական կողմին՝ խնդրելով ինքնաթիռներ ուղարկել ահաբեկչության դեմ պայքարելու և Իրաքի օդուժի մարտունակությունը բարձրացնելու համար։
Աղբյուրը հրաժարվել է ասել կործանիչների թիվը, որոնք ուղարկվելու են Իրաք` նշելով միայն, որ դրանք փոխարինելու են ավելի վաղ պատվիրված 18 հատ F-16 ամերիկյան կործանիչներին։