Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
30 տարի հետո Իրաքն ու Սաուդյան Արաբիան կրկին բացել են երկու երկրների միջեւ գլխավոր հսկիչ անցակետը, հայտնել են Իրաքի սահմանապահ իշխանությունները, փոխանցում է AP-ն։
Արար հսկիչ անցակետը փակվել էր 1990-ական թվականներին Իրաքի Քուվեյթ ներխուժելուց հետո, ինչի պատճառով Էր Ռիադը Իրաքի հետ բոլոր կապերը խզել էր։ Հսկիչ անցակետը շարունակում էր փակ մնալ, ինչն արտացոլում էր Բաղդադի եւ Էր Ռիադի հարաբերություններում անհանգստությունը։
Դիվանագիտական հարաբերությունները, սակայն, վերականգնվեցին 2015 թվականին բարձր մակարդակով մի քանի հանդիպումներից հետո, որոնք հանգեցրին նախ Բաղդադում Էր Ռիադի դեսպանատան բացմանը։ Ավելի ուշ՝ 2017 թվականին, հարաբերությունների բարելավման համար ստեղծվեց երկկողմ համաձայնության խորհուրդ։
Արար հսկիչ անցակետի բացումը կարեւոր քայլ է հարաբերությունների ամրապնդման եւ իրաքա-սաուդյան տնտեական համագործակցության խորացման ճանապարհին։ Նախկինում անցակետը բացվել է միայն տարեկան մեկ անգամ Մեքքա ամենամյա ուխտագնացության համար։
Իրաքի պաշտոնատար անձինք հույս ունեն, որ Արարի բացումը, որը տեղակայված է Անբար արեւմտյան նահանգում իրաքյան Ան-Նուհաիբ քաղաքից հարավ, կմեծացնի առետրային ակտիվությունը եւ կապահովի Իրաքի տնտեսությանն այնքան անհրաժեշտ խթանը, որը տառապում է լիկվիդայնության ծանր ճգնաժամից։
Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների բարելավումը երկրի վարչապետ Մուսթաֆա ալ Քադիմիի առաջնահերթություններից մեկն է։