Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու շաբաթ առաջ մտածել է Վենեսուելա ռազմական ներխուժման մասին: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, հայտնում է Axios պարբերականը:
Նշվում է, որ այդ հարցով նա խորհրդակցել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի հետ: «Ի՞նչ եք մտածում ռազմական ուժի կիրառման մասին»,- իբր հարցրել է Թրամփը:
Հարցը զարմացրել է սենատորին, և նա հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է ամենուրեք ներխուժել: Դրան ի պատասխան` Թրամփն ասել է, որ ցանկանում է կիրառել ռազմական աջակցություն այն դեպքերում, երբ ինչ-որ մեկը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը:
Սակայն նշվում է, որ հիմքեր չկան ենթադրելու, որ Թրամփը իսկապես մտադիր է ներխուժել Վենեսուելա: