կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-19 13:14
Քաղաքական

Այս գործը ապագա չունի․ սա քաղաքական գործիչներին ճնշելու հերթական քայլն է․ փաստաբան

Ակնհայտ է, որ սա քաղաքական պատվեր է, ակնհայտ է, որ քաղաքական ճնշման հերթական դրսևորումն է։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Նշենք, որ այսօր առաջին դատական նիստն էր  Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի և մի խումբ անձանց դեմ գործով, որոնք մեղադրվում են 2021 թվականի ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության առջև հայհոյելու համար։

«Սա հերթական քայլն է քաղաքական գործիչներին ճնշելու, այս գործը ապագա չունի, որևէ հիմք չկա։ Ընդամենը ոստիկանների ցուցմունք է, որևէ տեսագրության մեջ այդ անձինք չեն հայհոյում։ Խորհրդային տարիներին ակտիվ քաղաքական գործիչներին ճնշելու համար գործ էին հարուցում, փորձում էին տանել հոգեբուժարան, հիմա էլ, այս դեպքում, փորձում են այս մարդկանց  ներկայացնել հասարական խուլիգաններ, իսկ այս մարդիկ պարզապես պայքարում են հանուն հայրենիքի»,- ասաց Հարությունյանը։