|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4032 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 387 490-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 6 դեպք, մահացածների թիվը 8081 է:
Փետրվարի 5-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1552 է։ Մեկ օրում մահվան այսպիսի դեպքերի թիվը 7 է։ Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 13 մարդ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9633-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 2132 է, ընդհանուր առողջացածներինը՝ 348 356, փաստացի բուժվողներինը՝ 29501։ Մեկ օրում արվել է 8857 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 771 845 թեստավորում: