կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 19:16
Քաղաքական

Ոստիկանները բացահայտել են ավտոմեքենա փախցնելու դեպքը. 4 երիտասարդների բերման են ենթարկել

Ոստիկանները բացահայտել են ավտոմեքենա փախցնելու դեպքը. 4 երիտասարդների բերման են ենթարկել

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում 40-ամյա մի տղամարդ հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 13-ի ժամը 21.00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են Բուզանդի փողոցում կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին, ժամը 01.00-ին, ավտոմեքենան հայտնաբերվել է Աշտարակի խճուղու հարակից տարածքում:

Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Մասիս քաղաք տանող ճանապարհից Մարաշի բաժանմունք կասկածանքով բերման են ենթարկել Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի 22-ամյա բնակչի, Արարատի մարզի Դաշտավան գյուղի 23 և 22 տարեկան երկու բնակչի և Մասիս քաղաքի 21-ամյա բնակչի:

Թլիկ գյուղի 22-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: