Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամենևին պատահական չէր, որ Թուրքիայի արտգործնախարարի՝ միջանցքների մասին հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենաձախողած, թրքասեր դիվանագետը գալիս և հանդիպում է ԱԺ քաղաքական մեծամասնության հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Հետաքրքիր է՝ ի՞նչ էր սովորեցնում իրենց Լիպարիտյանը, ով մեկ օր առաջ հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի մասին խոսելը հղի է մեծ վտանգներով․ է՞դ էր քննարկում Ամենաձախողված դիվանագետը, ով պատերազմում ձեռք բերված հաղթանակներից հետո երկիրը տրամադրում էր պարտության, ով իր ողջ կյանքում հայտնի է իր թրքասիրությամբ»,-հարցադրում արեց Սաղաթելյանը։
Նա անդրադարձավ Լիպարիտյանի հայտարարությանը, թե բա ինչի՞ չեն մորթել Արծվիկ Մինասյանին։
«Արծվիկ Մինասյանի բախտը բերել է՝ թուրքերի ձեռքը չի ընկել՝ չեն մորթել, բայց մորթել են էն Թալիշի պապուն, բազմաթիվ հայորդիների, շուրջ 5 հազար մարդկանց, այսինքն, եթե կա մարդ, ով իրեն համարում է հայ և ասում է՝ թուրքերը մեզ չեն մորթել, ինքն ի՞նչ կապ ունի այս ժողովրդի, ազգի, պետության հետ, ինքը գործակալ է, ինքը թրքացած գործիչ է, ով մեր հասրակությանը շարունակում է տրամադրել նրան, ինչ հայտարարում է։ Այսինքն, ո՞նց նայենք՝ 15 օր առաջ, երբ Շուշիի մոտակայքում գնդակահարեցին քաղաքացիական անձանց, դա հայ մորթե՞լ էր, թե՞ չէ։ Այսինքն, ի՞նչ նպատակ են հետապնդում այս մարդիկ, ո՞ւր են տանում մեր ժողովրդին, ի՞նչ է սրանց ուզածը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ եթե Լիպարիտյանին ու նրա նմաններին թվում է, որ Հայաստանում հաղթել է այդ տեսակը, ով երկիրը տանելու է վերջնական ոչնչացման և կործանման՝ սխալվում է, այդ տեսակը Հայաստանում տեղ չունի, այս ամենը ժամանակավոր է, և մենք այս իրավիճակից դուրս ենք գալու։
Մանրամասն՝ տեսանյութում․