կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-18 20:00
Քաղաքական

Աղվան Վարդանյանը բարի ճանապարհ մաղթեց մեծամասնությանը

Աղվան Վարդանյանը բարի ճանապարհ մաղթեց մեծամասնությանը

ԱԺ-ում էթիկայի հանձնաժողովի կազմի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ թեեւ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը բոլոր փաստարկները բերեց, բայց ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ «Լսողին մեկ ասա, չլսողին հազար ու մեկ»:

 

Աղվան Վարդանյանը այս էլ որերորդ անգամ նշեց, որ հանձնաժողովը չպետք է քաղաքականացնել եւ ասաց, որ երբ իշխանությունը միջազգային փորձն է մեջտեղ բերում, չի խոստովանում մի պարզ ճշմարտություն, որ միջազգային փորձը երբեք էլ մեզ մոտ չի աշխատել: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարն նկատեց նաեւ, որ բոլորս էլ լավ հասկանում ենք, թե ինչ պատկեր կունենանք, եթե հանձնաժողովը ձեւավորվի իշխանության առաջարկած տարբերակով:

 

«Մենք փորձում ենք ձեւափոխել մի մարմին, որը չի աշխատելու, համալրելու է այն բազմաթիվ մարմինների շարքը, որոնք իրենց ֆունկցիան չեն կատարում: ՀՅԴ-ին նման մարմին պետք չէ, մենք ինքնախաբեությամբ չենք ուզում զբաղվել, ձեզ պետք է նման մարմին՝ ունեցեք»,- հայտարարեց Վարդանյանը եւ հավելեց, որ թեեւ մեծամասնությանը արդեն երկու օր է բացատրում են, բայց մեկ է` բոլորս էլ լավ ենք ճանաչում մեծամասնությանը եւ վերջում տեսնելու ենք, որ գնալու են՝ «Մեր ասածն է, եւ վերջ, մեր դեմ խաղ չկա» ճանապարհով:

 

«Եվ ուրեմն՝ բարի ճանապարհ Ձեզ»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը: