կարևոր
3682 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-12 11:36
Քաղաքական

Ալիևի ու Փաշինյանի փաստաբան Լիպարիտյանը․ Անդրանիկ Թևանյան

Ալիևի ու Փաշինյանի փաստաբան Լիպարիտյանը․ Անդրանիկ Թևանյան

Երեկ Հայաստանի վրա կրակում էին ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Երևանից, ավելի կոնկրետ՝ Հ1–ի տաղավարից։

Հանրային հեռուստաընկերություն կոչվածում հյուրընկալվել էր տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանը, ով փրփուրը բերանին համոզում էր, որ Թուրքիան մեր հանդեպ լավ է տրամադրված, և որ Ադրբեջանի սիրտը շահելու համար պետք է ընդունել, որ Արցախն ադրբեջանական է՝ այն հույսով, որ Ալիևը կբաշխի մեզ 29.800–ը։

Լիպարիտյանը նաև տեղեկատվական դիվերսիա և հոգեբանական ահաբեկչություն էր կիրառում՝ հայտարարելով, որ եթե հիմա թուղթ չստորագրենք ու Ալիևի ուզածը չտանք, ապա կլինի նոր պատերազմ ու նոր կորուստներ։

Լիպարիտյանը հանրության դյուրահավատ հատվածին փորձում էր համոզել, թե, իբր, թուղթ ստորագրելը կարող է զսպող դեր կատարել Ադրբեջանի համար։ Թե ինչպես պետք է դա զսպի, Լիպարիտյանն, իհրակե, չի ասում, բայց ամեն դեպքում «հիմնավորում» է, որ ճիշտն Ալիևի պահանջները բավարարելն է։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե ինչ պետք է լինի 120 հզար արցախցու հետ։

Լիպարիտյանն այնպես էր քարոզում Ադրբեջանի օգտին, որ նույնիսկ քիրվայական գծի կողմնակից լրագրողն էր ընդվզում ու սրտնեղած եզրակացնում, որ Լիպարիտյանը հանձնվել է քարոզում։ Վերջինս, սակայն, չի ուզում «հանձնվել» բառի տակ մտնել, թեև ամբողջությամբ դա է քարոզում։

Եվ այս ամենը Փաշինյանի Բրյուսել մեկնելուց առաջ ու Սոթքի կրակոցներից հետո։ Երեկ, փաստորեն, ներսից ոչ պակաս էին կրակում մեր երկրի դեմ։

 

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր