կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 11:19
Քաղաքական

Մենուա, ասում էիր՝ «Մայր, այս ինչքան թրքացած հայ կա մեր երկրում»...Չմտահոգվես, նրանք ընդամենը ինքնաբացահայտվում են. Կարին Տոնոյան

Մենուա, ասում էիր՝ «Մայր, այս ինչքան թրքացած հայ կա մեր երկրում»...Չմտահոգվես, նրանք ընդամենը ինքնաբացահայտվում են. Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը գրում է. 

«ՄԵՆՈՒԱ, ՈՐԴԻՍ, ԻՄ ՄԻԱԿ ՈՒ ԱՆՈՂՈՔ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, լսո՞ւմ ես՝ իմ ամեն մի խոսքից ոնց են կաղկանձում ու վայրահաչում թրքածին տականքները, ասում էիր՝ «Մայր, այս ինչքան թրքացած հայ կա մեր երկրում»..... Չմտահոգվես, նրանք ընդամենը ինքնաբացահայտվում են..... դա մեզ հետո պետք է գալու.......
Իսկ որդիդ՝ Սարդուրն այսօր քեզանից ուզելու ամանորյա նվերներն էր թվարկում..............
«Տառապանքին կպարտի աշխարհը», - ասում էր իմ ու քո սիրած Նժդեհը: Ուզում եմ հավատալ, որ իմ այս անտակ տառապանքից պիտի կերտվի քո երազած Հայաստանը: Ես կխեղդեմ խուլ գոռոցս ու այս Նոր տարվան քեզ ու քո մշտական նվերներիդ սպասող զավակներիդ կասեմ, որ դու դեռ շատ երկար կպաշտպանես մեր Հայրենիքը, ուստի նվերները կուղարկես միայն.......Իսկ քո փոխարեն նրանց համար կգնեմ դեռ խաղալիք լավագույն զենքեր և հավաքվող տնակներ, որ նրանք կարողանան երկիր կառուցել և պաշտպանել այն...........
Պայքարդ հոգիներ է բոցավառելու, իմ անմահ ասպետ......
Իսկ ես նոր Նեմեսիսի սերմերն եմ ցանում......»։