Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լարսում ստեղծված իրավիճակը պայմանավորված չէ վերջին իրադարձություններով, սա հետանկախության շրջանում տիրող իրավիճակ է, պարզապես հասունացել է․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Գործատուների Հանրապետական միության փոխնախագահ Թաթուլ Ստեփանյանը։
«Բոլոր երկրներում այս խնդիրների լուծումը պետական հաստատությունների գործառույթն է, մասնավորը այստեղ ոչինչ փոխել չի կարող»,- ասաց Ստեփանյանը։
Հարցին՝ արդյո՞ք Լարսի փակումը չունի քաղաքական ենթատեքստ, Ստեփանյանն ասաց՝ չի կարող քաղաքականությունն այստեղ պրակտիկ հենքեր չունենալ։
«Ենթադրենք Ռուսաստանն այս հարցում քաղաքական նկատառումներ ունի, բայց մենք չենք կարող ցեցով վարակված ծաղիկներն ու լոլիկները անցկացնել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հայ բեռնափոխադրողների՝ տարբեր ապրանքներով բեռնված մեքենաներին թույլ չեն տալիս հատել սահմանն ու անցնել Ռուսաստանի տարածք, որի արդյունքում հայ տնտեսվարողները հայտնվել են ծայրահեղ վիճակում։ Շահույթ ստանալու լավագույն ժամանակահատվածն է, սակայն հայ արտահանողը անցակետում կանգնած օր օրի վնասներ է կրում։
Իշխանությունները չունեն մշակած ոչ մի ծրագիր՝ նոր շուկաներ մուտք գործելու, մրցակծային դիրքեր ապահովելու։
Անի Նահապետյան