Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մոտ հինգ ամիս է՝ Սյունիքի մարզի Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է: Քաջարանցիները Yerkir.am-ի հետ զրույցում իրենց մտահոգություններն ու վրդովմունքն են հայտնում՝ համայնքի կյանքը գլխիվայր շուռ է եկել: Փարամազյանի կալանավորման հետեւանքով կաթվածահար է եղել Քաջարանի բնականոն կյանքը: Նշենք, որ ղեկավարի տեղակալ Զոհրաբ Առաքելյանը միայն վերջերս է կարողացել ստանձնել իր պարտականությունները․ նա եւս կալանքի տակ էր:
«Փարամազյանի կալանավորման առաջին պատճառն այն է, որ Քաջարանը չընտրեց Փաշինյանին: Բնականաբար, համայնքապետը պիտի պատժվեր: Բայց հիշեք՝ Քաջարանն իր մակարդակով եւ բարձրությամբ միշտ տարբերվել է, եւ սա ինքնագովեստ չէ:Քաջարանի համայնքապետը կարողանում էր համայնքի համար առավելագույնն անել: Նույնը՝ նաեւ Գորիսի, Կապանի, Մեղրու համայնքապետերը: Փարամազյանի բացականությունը շատ վատ է ազդել քաղաքի վրա: Ես գտնում եմ, որ Սյունիքի համայնքապետերի ձերբակալությունները քաղաքական հետապնդում են, որիշ ոչինչ»,- մեզ հետ զրույցում ասաց Քաջարանի բնակիչներից մեկը:
Մեկ այլ քաջարանցի էլ շեշտում է՝ իրենց միակ պահաջը քաղաքապետի ազատությունն է:
Նշենք, որ խոշորացված համայնքի ղեկավար կազմի կալանավորման հետեւանքով Քաջարանի գործունեությունը կաթվածահար էր եղել՝ հոսանքազրկվել էին փողոցային լույսերը, համայնքային աշխատողները տեւական ժամանակ աշխատավարձ չէին ստանում, նախադպրոցական ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները գնումների հարցում խնդիրների առջեւ էին կանգնել, տեւական ժամանակ ավագանու նիստեր տեղի չէին ունենում եւ այլն:
Քաջարանի համայնքապետը կալանավորվել է հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) հատկանիշներով։ Փարամազյանը առաջադրված մեղադրանքները չի ընդունում, համարում է, որ այս ամենն իր նկատմամբ սկսված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիանա Սարգսյան