Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցով քվերակության ժամանակ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ, հավատարիմ մնալով իրենց հուշագրին, «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ ասաց, որ որոշ պատգամավորներ, այդուամենայնիվ, պետք է մասնակցեն քվեարկությանը, որպեսզի ընտրությունը կայանա: «Մենք հավաքվել ենք հենց, որ քվեարկություն անենք»,- ասաց ԱԺ նախագահը:
Փաշինյանն էլ հիշեցրեց, որ իր օգտին քվեարկելը ցանկալի չէ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի վարչապետի ընտրությանը` տարբեր կողմերից հնչող` սաբոտաժի մասին մեղադրանքներին տուրք չտալու համար:
«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասաց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի:
Հարցը դրվեց քվեարկության և չընդունվեց ձայների` 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նշենք, որ նիստից բացակայում էր 34 պատգամավոր:
Հիշեցնենք` որպեսզի դեկտեմբերին տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ԱԺ-ն երկու անգամ չպիտի ընտրի վարչապետ: «Ելք»-ի կողմից Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրումը ֆորմալ բնույթ էր կրում, որպեսզի իրավական կողմն ապահովվի. երեկ «Ելք» խմբակցության ղեկավարը կոչ էր արել չընտրել Նիկոլ Փաշինյանին: