Սա բրիտանական ընդդիմությունն է` Labour Party-ն, ղեկավարը Քեյր Սթարմերը։
Բրիտանիայում ընդդիմությանն այլ կերպ ասում են ալտերնատիվ կառավարություն կամ ինչպես ավելի հայտնի է «Ստվերային կառավարություն»։
Բրիտանական կառավարության ցանկացած անդամ` վարչապետ և նախարարներ, փոխնախարարներ, քարտուղարներ և այլն, ունեն համապատասխանաբար իրենց ալտերնատիվը ընդդիմության «ստվերային կառավարության» մեջ։
Երկրի ղեկավար տարբեր ոլորտի ներկայացուցիչները խորհրդակցում են ինչպես իրական կառավարության, այնպես էլ ստվերային կառավարության ներկայացուցիչների հետ։ Ընդդիմադիր պատգամավորները նույնիսկ իրենց աշխատավարձից բացի հավելավճար են ստանում օրինակ ընդդիմության ԱԳՆ ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար։
Բրիտանիայի Privy Council-ում հատուկ ծառայությունների զեկույցների լսումներին վարչապետին զուգահեռ, ներկա է նաև ընդդիմության «վարչապետը»։ Այսինքն ընդդիմությանը հասանելի է այնքան ինֆորմացիա, ինչքան որ իրական կառավարությանը։
Հետևաբար պետական բարդ կառուցված ունեցող Բրիտանիայում լինել իրական իշխանություն ու ընդդիմություն, խորը հաշվով նույնն է. նրանք ունեն գրեթե հավասար հնարավորություններ։
Բրիտանիայի ցանկացած քաղաքացի հանգիստ կարող է իր ընդդիմությունից տարբեր տեսակ պահանջներ ներկայացնել, որովհետև այդ ընդդիմությունը, փոքրամասնություն լինելով, ունի ահռելի լծակներ ներքին և արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ անելու համար։
Իսկ Լոնդոնից 3600կմ հեռավորության վրա գտնվող Երևանում, որտեղ (մասամբ) լիակատար պետականություն տեսել էին անկախությունից 946 տարի առաջ միայն, որտեղ չկա ոչ մի խորքային պետության նշույլ (կա վարչապետ/ նախագահ ու վերջ, ամեն բան որոշվում է երկրի ղեկավարի կողմից), որտեղ պետականության գիտակցություն ունի բնակչության աննշան տոկոսը, ընդդիմությունից, որը չունի ոչ մի ազդու լծակ, պահանջում են սարեր շրջել, մեղադրում երկրի անկայության, իշխող ուժի հետ նույն խորհրդարանի մաս կազմելու մեջ, պահանջում փողոցային պայքար, բայց փողոց դուրս չեն գալիս։
Այն, որ ընդդիմության աշխատանքն իդեալական չէ, այնպես, ինչպես կուզեին ընդդիմություն ընտրածները, ակներև է։
Բայց ամեն օր` 24 ժամ, ընդդիմությանը քննադատելով, ջուր է լցվում դավաճան իշխանությունների ջրաղացին, այն իշխանության, որը պատմության մեջ կմտնի որպես Հայաստանում թուրք-ադրբեջանական քաղաքական թև։ Հետևաբար իշխանությունների համար իրենց ընդդիմության ընդդիմությունը, իրենց ընդդիմությունը չեն։
...Երբ չես պայքարում Արցախ հանձնած, ՀՀ ինքնիշխանությունը վատնած իշխանության դեմ, առնվազն չպետք է պայքարել նաև այդ իշխանության դեմ գոնե ինչ որ քայլեր անող ընդդիմության դեմ։
Արգամ Եղիազարյան