Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2013 թվականի անելիքներին:
Իր խոսքում նախագահը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը մեր տնտեսության ամենաերիտասարդ, բայց ռազմավարական ու հեռանկարային ճյուղերից է, որն ունի խոստումնալից հնարավորություններ` դառնալու տնտեսության շարժիչ ուժն ու զբաղվածության կարեւոր աղբյուրներից մեկը եւ արդեն իսկ ապահովում է արդյունաբերական արտադրանքի ու պետական բյուջեի ընդհանուր մուտքերի պատկառելի մասը:
Ըստ ԼՂՀ ղեկավարի` վերջին տարիներին բավականին աճել են ոլորտում իրականացվող կապիտալ ներդրումների ծավալները` ինչպես պետական բյուջեի, այնպես էլ մասնավոր հատվածի հաշվին: Նախագահը կարեւորել է ոլորտում մենաշնորհային դրսեւորումների բացակայությունը, ինչը խթանում է առողջ մրցակցությունը եւ տնտեսության դինամիկ զարգացումը:
Նա հատուկ ընդգծել է, որ հանքարդյունաբերության զարգացումը պետք է ընթանա բնօգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության նորմերի խստիվ պաշտպանությամբ: Երկրի ղեկավարը շեշտել է, որ եւ' ընդերքը, եւ' բնությունը Արցախի հարստությունն են, եւ մեկի զարգացումը չպետք է լինի մյուսի հաշվին՝ հավելելով, որ ապագա սերունդներին պետք է թողնել առողջ շրջակա միջավայր եւ դինամիկ զարգացող տնտեսություն:
Նախագահ Սահակյանը անդրադարձել է նաեւ ոլորտում առկա խնդիրներին ու անելիքներին եւ համապատսխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: