Փոխարժեքներ
19 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.81 |
EUR | ⚊ | € 441.42 |
RUB | ⚊ | ₽ 4.9089 |
GBP | ⚊ | £ 516.03 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
«Դուք եկեղեցու դեմ Ադրբեջանի պահանջով իրականացվող արշավը քողարկում եք իբր եկեղեցու կանոնները պաշտպանելու դիրքերից։ Իրականացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի պահանջով, բայց ասում եք՝ անում եմ, որովհետև երդում են խախտել»,- այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա բարձրացրեց իշխանության կողմից տրված խոստումների պահպանման հարցը․
«Խոստում ու երդում կա՞, որ պահել եք՝ հայ ժողովրդին տված։ Ալիևին տվածները չեն հաշվում»։
Անդրադառնալով հասարակության իրական մտահոգություններին՝ ասաց․
«Ագարակից ինձ բերող տաքսու վարորդին չէր հետաքրքրում՝ որ հոգևորականն է ուխտ խախտել, հետաքրքրում էր՝ հեղուկ գազը ինչո՞ւ է այդքան թանկ»։
Նա շեշտեց, որ կուսակրոնության ուխտի հնարավոր խախտումներն օգտագործվում են ուշադրությունը լրջագույն խնդիրներից շեղելու համար։
«Կուսակրոն հոգևորականների ենթադրյալ ուխտի խախտման հետևանքով է Ջերմուկում թուրքերը՞։ Դրա հետևանքով եք Սոնա Մնացականյանին ավտոյի տակ գցել և հեռացե՞լ»։
Ըստ Վարդանյանի, հանրության աջակցությունը Հայ Առաքելական Եկեղեցուն երբևէ այսքան մեծ չի եղել․
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի իմանա, որ հիմա ինքը ունի ավելի շատ աջակիցներ, քան երբևէ»։
Նա զգուշացրեց, որ զիջումներ անել շանտաժի պայմաններում կնշանակի կորցնել ամենակարևորը․
«Եթե Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու համար Վեհափառը փոխվի, Սահմանադրությունը փոխվի, ուրեմն Ավարայր ինչի՞ համար ենք կռվել»։
Պատգամավորն ելույթն ամփոփվեց այս հայտարարությամբ․
«Դուք զոհը չեք, դահիճն եք։ Ու առաջին բանը, որ պիտի ազգայնացվի՝ Հայաստանի կառավարությունն է։ Աստված պահապան հայազգին ու հայկական պետականությանը»։
Մանրամասն՝ տեսանյութում։