Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Վրաստանը չի մասնակցի «3 + 3» հարթակի հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 10-ին, ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Զեկույցում նշվում է, որ վրացական կողմը բազմիցս կրկնել է իր դիրքորոշումը ձևաչափին մասնակցելու վերաբերյալ։
«Արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ, որ հստակ դիրքորոշում է ֆիքսել տարածաշրջանային համագործակցության «3+3» նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ ԱԳ նախարարն այս մասին խոսել է խորհրդարանական վերջին լսումների ժամանակ։ Մենք չենք դիտարկում այս ձևաչափին մասնակցությունը, համապատասխանաբար, Վրաստանը ներկայացված չի լինի այս տարվա դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը»,- հայտնել են Վրաստանի նախարարությունից։
Հիշեցնենք, որ որպես պատճառ, Վրաստանը նշում է այդ ձևաչափում ռուսական կողմի առկայությունը, ում համարում է իր տարածքները օկուպացրած պետություն: