|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն հայտնել ենք, որ մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հանդիպումը:
Ведомости-ի՝ Կրեմլին մոտ գտնվող աղբյուրը հայտնում է, որ հանդիպումը նախապատրաստվել է որպես ՀԱՊԿ-ի ոչ ֆորմալ գագաթաժողով, սակայն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի մասնակցելու հանդիպմանը, նման ձևակերպումից ստիպված են եղել հրաժարվել:
Նազարբաևի մամուլի ծառայության ներկայացուցիչը չի կարողացել պարզաբանել թերթին նրա՝ Մոսկվա չմեկնելու պատճառները:
Հարկ է նշել, որ, ըստ Պուտինի մամուլի ծառայության, հանդիպման քննարկման գլխավոր թեման լինելու է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: