|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վրաստանը ներկայացված չի լինի «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) հանդիպմանը, որը նախատեսված է վաղը Թեհրանում։
Այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Վրաստանը երբեք չի մասնակցել և մտադիր չէ մասնակցել այս ձևաչափով հանդիպումներին»,- ասվում է հայտարարության մեջ։
«3+3» ձևաչափով հանդիպման հիմնական նպատակներից կարելի է առանձնացնել տարածաշրջանային խնդիրների լուծումը միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններ վարելը։
Նշենք, որ «3 + 3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով՝ առանց Վրաստանի մասնակցության։