կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 20:25
Հասարակություն

Ոսկեպարում սահմանազատումը շատ ցավոտ է լինելու. Ո. Սարգսյան

Ոսկեպարում  սահմանազատումը շատ ցավոտ է լինելու. Ո. Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Ոսկեպարում սահմանազատումն ու սահմանագծումը շատ ցավոտ է լինելու

Մի քանի օր առաջ քարտեզագրման գործի մասնագետն ինձ հայտնեց, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղից վերեւ գտնվող, նախկինում ադրբեջանաբնակ անկլավ Յուխարի Ասքիպարայի (Վերին Ոսկեպար) վարչական տարածքը կազմել է 2650 հեկտար, իսկ Ոսկեպար գյուղի վարչական տարածքը 1250 հեկտար է։ Ընդ որում՝ ամենաբերրի, հարթ տարածքները, արժեքավոր հողերը պատկանում են Յուխարի Ասքիպարային։ Հայտնի չէ, թե որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի ո՞ր թվականի քարտեզներով են կատարվելու սահմանազատումն ու սահմանագծումը։ Ոսկեպարի բնակիչները ներկայումս զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ պահելով, Վերին Ոսկեպարի տարածքների հանձնումով սահմանամերձ գյուղում անասնապահության հնարավորությունները խիստ սահմանափակվելու են»: