կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 19:10
Քաղաքական

Այսպիսի հայտարություների ազդեցությամբ են ԱԺ որոշ պատգամավորներ խուլիգանական կռիվներ հրահրում

Քիչ առաջ Աժ-ում  հարց հնչեց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի կողմից։ Մտահոգ հարց,  որին տրվեց նյարդային պատասխան։ Ես կարծում եմ ԱԺ-ում ում կողմից էլ ,որ հնչի նման հայտարարություններ էդ տոնով՝ «մենք գիտենք ինչ թելից եք թելում, մանում, ով եք դուք ձեր շրջապատը»։ Այդպիսի սպառնալից տոնով հայտարարություններն անընդունելի են։ Այդպիսի հայտարություների ազդեցությամբ են ԱԺ որոշ պատգամավորներ խուլիգանական կռիվներ հրահրում նույն ԱԺ-ում։ Այնպես որ ես կոչ եմ անում և Ձեզ պարոն Սիմոնյան հորդորում եմ թույլ չտաք, որ ԱԺ-ից նման հռետորաբանություն հնչի։ Այս մասին Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գեղամ Նազարյանը, անդրադռանալով Փաշինյան-Էլինար Վարդանյան հարուպատասխանին, և գերիների վերաբերյալ հարցին՝  Փաշինյանի արձագանքին։

«Մենք ճանաչում ենք Էլինար Վարդանյանին, նրա շրջապատին և եթե այդպիսի մի ահասարսուռ կերպար է Էլինար Վարդնայանը ու իր շրջապատը, ապա կարելի է այդ մասին ավելի բաց ասել, բայց, ամեն դեպքում, մենք գիետնք որ Էլինար Վարդանյանն ու իր շրջապատը Հայաստնին Եռաբլուրներ չեն նվիրել, տուն պատերազմ, աղետ ողբերգություններ չեն բերել, Արցախի կեսը, Ճակատենն ու Որոտանն էլ թշնամուն չեն հանձնել»,-ասաց Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։