կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-17 12:39
Մշակույթ

Միանձնուհին, մինչև մշտապես լռելը, որոշել է պատմել իր կյանքի մասին

Միանձնուհին, մինչև մշտապես լռելը, որոշել է պատմել իր կյանքի մասին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային վավերագրական ֆիլմեր» անվանակարգում առաջադրված ֆիլմերից մեկը Հեյլիկա Պիկկովի «Ձիթենյաց լեռան ծաղիկները» ֆիլմն է:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կինոռեժիսորը նշեց, որ ֆիլմը Ձիթենյաց լեռան վրա ապրող 82-ամյա միանձնուհու մասին է: Մայր Քսենյան միանձնուհիների աստիճանակարգման մեջ հասել է վերջից երրորդ աստիճանին, նա գնում է դեպի բացարձակ լռություն`մեծ սխիմայի:

 

«Մի կնոջ մասին է, ով ապրում է կուսանոցում: Նա լքել է իր ծննդավայրը` Էստոնիան, երբ 16 տարեկան էր: Սա ֆիլմ է նրա կյանքի դիլեմաների` վերելքների և վայրէջքների մասին, քանի որ նրա կյանքն ընթանում է պատմությանը զուգահեռ: Կնոջ ներքին կոնֆլիկտներն եմ փորձել ներկայացրել, քանի որ նա շատ փակ անձնավորություն է` տարիներ շարունակ ոչ մեկի հետ չի խոսել»,-ասաց Պիկկովը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ նկատել է` թեեւ կինը լուռ է, բայց պատմելու շատ բան ունի` երեք անգամ ամուսնացած է եղել:

 

Ֆիլմի միջազգային պրեմիերան  է տեղի ունեցել Շվեյցարիայում, դրանից հետո այն ցուցադրվել է տարբեր երկրներում, սակայն ռեժիսորը խոստովանեց, որ սա 2-3-րդ երկիրն է, որ ինքն այցելում է` կինոփառատոնի մասնակցելու, քանի որ փոքրիկ երեխա ունի: