Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանն անվտանգությունը հակադրում է ժողովրդավարությանը կամ հակառակը. դա ինձ համար հետաքրքիր բացահայտում էր. այսինքն եւ-եւ չի կարող լինել, կամ պետք է անվտանգությունը խաթարված լինի եւ իբր թե ժողովրդավար ընտրություններ պետք է անցկացվեն, կամ հակառակը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պարտվում այն ընտրություններում, որոնց չեն մասնակցում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Ագնեսա Խամոյանը պատասխանեց. «Հայաստան» դաշինքը որպես նախընտրական միավոր համապետական ընտրություններին մասնակցում էր հստակ նպատակով՝ վերցնել իշխանությունը: Իշխանությունը կայուն է, ընդդիմությունը՝ փոփոխական: Ինչպես նախորդ, այնպես էլ այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ դրանք կարելի է դիտարկել որպես մարտավարական քայլեր: «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ն համայնքների մեծ մասում մասնակցություն է ունեցել: Կարեւորը ոչ թե այն է, թե ինչու «Հայաստան» դաշինքը որպես մեկ միավոր չէր մասնակցում ընտրություններին, որոցվհետեւ «հայաստան» դաշինքը ստեղծված է եղել համապետական ընտրություններին մասնակցելու համար, ոչ թե ՏԻՄ ընտրություններին: Այստեղ կարեւորը ոչ թե «Հայաստան» դաշինքի մասնակցելն է, այլ փաստը, որ մենք իշխանության փլուզման ականատես ենք լինում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլուզվում է:
Ես վստահ կարող եմ պնդել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեր համապետական ընտրություններին, նույն ջանասիրությամբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրելու էին որ չմասնակցեց՝ թույլ տալով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը: Փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը ամենամեծ ընդդիմադիր ուժն է»,-ընդգծեց Խամոյանը: